Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Նոյեմբեր / 2021 : 13-10

Երբ լիցենզավորման ինստիտուտը գործի, հակապատվաստումային գործունեություն իրականացնող բժիշկները կզրկվեն լիցենզիայից. Անահիտ Ավանեսյան


Երբ լիցենզավորման ինստիտուտը սկսի գործել, հակապատվաստումային գործունեություն իրականացնող բժիշկները կզրկվեն լիցենզիայից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այն փոքրաթիվ բժիշկները, ովքեր հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, նրանք օր ու գիշեր զբաղված են այս վնասարարությամբ: Մոնիթորինգ իհարկե իրականցնում ենք, հնարավորինս փորձում ենք այն բժշկական կենտրոնների, առաջնային օղակի հետ աշխատանք տանել եւ հասկանալ, արդյոք բժիշկը իրավունք ունի զբաղեցնելու մի պաշտոն, որին լրիվ հակառակ ուղղությամբ է իր հանրային խոսքը կառուցում», - ասաց նա:

Նախարարի խոսքով, բժիշկների լիցենզավորման ինստիտուտը պետք է լիներ այն գործիքը, որը հնարավորություն կտար պայքարել հակագիտական եւ հակապատվաստումային գործունեություն իրականացնող բժիշկների դեմ: Ավանեսյանը նշեց, որ այս ինստիտուտի հետ կապված լուրջ պլաններ կան, նախատեսվում են լայնածավալ քննարկումներ, նախապատրաստական աշխատանքներ, եւ հետագայում, երբ Հայաստանում այդ ինստիտուտը սկսի գործել, բժիշկը չի կարողանա պահպանել իր լիցենզիան, եթե հակագիտական եւ հակապատվաստումային գործունեությամբ է զբաղվում:
Դիտվել է 8384անգամ
Վերջին լուրեր