04 / Նոյեմբեր / 2021 : 17-44

Մահացել է Ստելլա Հովհաննիսյանը


Արմենիա ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ, թերապևտ Ստելլա Հովհաննիսյանը։

Չափազանց ծանր և դժվար է սփոփանքի խոսքեր գտնել գործընկերոջ կորստի դեպքում։ Իր մարդկային նկարագրով, իմաստնությամբ, բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ նա վայելում էր ամբողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը:
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով լեցուն մեր սիրելի Ստելլա Հովհաննիսիյանի հոգին և սփոփի բոլորիս:

Կենտրոնի տնօրինությունը և բուժանձնակազմը ցավակցում է ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և միանում նրանց խոր վշտին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, նոյեմբերի 4-ին, ժամը 18։00:

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13։00»:
Դիտվել է 147969անգամ
Վերջին լուրեր