Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2021 : 19-09

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի․ ԱՆ

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,- նշված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:


Դիտվել է 39489անգամ
Վերջին լուրեր