Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2021 : 19-32

Վերջին 2 օրվա ընթացքում «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված քաղաքացիները առողջական խնդիրների դեպքում դիմեն բժշկական օգնության․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է , որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի:

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,- ասվում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Դիտվել է 11651անգամ
Վերջին լուրեր