Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Նոյեմբեր / 2021 : 12-13

Ընկել է պատուհանից. Բեռլինում մահացել է Գերմանիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցը

Բեռլինում մահացել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը:

Նա հավելել է, որ անձնական տվյալների և տեղեկատվության պաշտպանության դրույթների պատճառով չի կարող որևէ մանրամասներ ներկայացնել:

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանում իր աշխատակցի մահը «էթիկական պատճառներով»:

Ի սկզբանե դեսպանատան աշխատակցի մահվան մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր գերմանական Spiegel ամսագիրը:

Նշվում է, որ տղամարդը ընկել է դեսպանատան համալիրում գտնվող բազմահարկ շենքի պատուհանից:

«35-ամյա քաղաքացին, պաշտոնական դիվանագիտական ցուցակի համաձայն, 2019 թվականի ամռանից Բեռլինում հավատարմագրված է որպես դեսպանության երկրորդ քարտուղար»,- գրում է ամսագիրը:
Դիտվել է 11645անգամ
Վերջին լուրեր