09 / Նոյեմբեր / 2021 : 12-53

Սեյրան Օհանյանը ոչ մի կապ չունի Շուշիի անկման հետ. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է՝ Սեյրան Օհանյանը ոչ մի կապ չունի Շուշիի անկման հետ,- ասել Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ի հեետ զրույցում։

«Ես լիովին չեմ տիրապետում Շուշիի օպերացիայի գաղտնիքներին՝ ով է ղեկավարել, ով էր իրականացրել և այլն, բայց, իմ ունեցած նախնական տեղեկություններով, Սեյրան Օհանյանը ոչ մի կապ չունի Շուշիի անկման հետ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:



Նա նշեց, թե քննությունը կպարզի մանրամասները, բայց, իր ունեցած տեղեկություններով, Պաշտպանության նախկին նախարարը ոչ մի կապ չունի Շուշիի օպերացիայի հետ:

«Ավելին ասեմ, ինքը, երբ գնաց Արցախ, ես իր հետ խոսել եմ գնալու ժամանակ, հենց առաջին իսկ րոպեից մտավ թեմայի մեջ՝ որևէ ստատուս չունենալով: Պաշտպանության բանակում, կարծեմ, Արայիկ Հարությունյանը Օհանյանին ինչ-որ բան առաջարկել է, դրան մանրամասն չեմ տիրապետում, բայց Սեյրան Օհանյանն իր պրոֆեսիոնալիզմի մակարդակին հարիր խորհուրդներ է տվել, որոնց մի մասը մեր տղերքը կատարել են, մի մասը, դժբախտաբար, կամ չեն արել, կամ չի ստացվել, կամ չեն ուզել, եթե անեին, միգուցե, շատ տեղերում ավելի լավ կլիներ», - ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշպանության նախարարության նախկին խոսնակը նշեց՝ Սեյրան Օհանյանը կռվի ժամանակ գնդի հրամանատարներին, գումարտակի հրամանատարներին խորհուրդ է տվել անել «այսինչ բանը, այնինչ բանը, արել են՝ շատ լավ բան է ստացվել, չեն արել՝ վատ բան է ստացվել»:
Դիտվել է 39785անգամ
Վերջին լուրեր