09 / Նոյեմբեր / 2021 : 19-03

Քիչ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա՝ երեխաներ «սննդային թունավորում» ախտանիշով


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները տեղափոխվել են «Էլկա» մանկական զարգացման կենտրոնից։ Նրանք 8-11 տարեկան են և հիվանդանոց են ընդունվել «սննդային թունավորում» ախտանիշով։


Բժիշկներն այս պահին հետազոտում են երեխաներին։

Հիվանդանոց են ժամանում ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է տեղափոխված երեխաների ինքնությունը։
Դիտվել է 54837անգամ
Վերջին լուրեր