10 / Նոյեմբեր / 2021 : 17-57

Պարզվել է այսօր փողոցում կնոջը ծեծող տղամարդու ինքնությունը․ Ոստիկանությունը աղմկահարույց տեսանյութի մասին

Այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։

Պարզվել է տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումը Փողոցում տղամարդը ծեծում է մի կնոջ, հարվածում ոտքով․ կինն աղերսագին օգնություն է խնդրում (Տեսանյութ)

Տեսանյութը ստորև
Դիտվել է 426823անգամ
Վերջին լուրեր