11 / Նոյեմբեր / 2021 : 19-17

Քանաքեռում հնչած կրակոցներից սպանված Արտյուշ Սիմոնյանը երկու օր առաջ էր եկել Հոլանդիայից

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր Քանաքեռում հնչած կրակոցներից սպանված Արտյուշ Սիմոնյանը երկու օր առաջ էր եկել Հոլանդիայից Հայաստան: Նրա որդին, որը կրակոցների կիզակետում էր, սրտի շրջանում եւ որովայնի շրջանում ունի հրազենային վիրավորում ու այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:

Ի դեպ, նրա մյուս որդու՝ Հովիկ Սիմոնյանի, հարսանիքը պետք է լիներ այս տարվա դեկտեբերի 18-ին:

Ավելին ArmLur.am կայքում
Դիտվել է 302386անգամ
Վերջին լուրեր