12 / Նոյեմբեր / 2021 : 10-52

Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր․ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից Yelaket.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Դիտվել է 5568անգամ
Վերջին լուրեր