12 / Նոյեմբեր / 2021 : 14-30

Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա. Գնել Սանոսյան

Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա ու շարունակելու ենք կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, սկսած Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներց մինչև դաշտամիջյան ճանապարհներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, թե միայն հաջորդ տարի մոտ 500 կիլոմետր դաշտամիջյան ճանապարհ են պլանավորում կամ նախագծել, կամ դրա մի մասը կառուցել։. «Կան միջհամայնքային ճանապարհներ, հանրապետական նշանակության ճանապարհներ, այսինքն՝ բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, մի մասը հընթացս կան խնդիրներ, այնպես որ՝ պրոցես է, անում ենք», - նշեց Սանոսյանը։


Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին՝ նախարարն ընդգծեց. «Հիմա Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, բոլոր այդ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգում են։ Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա», - ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ շտապում է, այլ հարցերի չի կարող պատասխանել:

Դիտվել է 4833անգամ
Վերջին լուրեր