Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Նոյեմբեր / 2021 : 17-11

ԲԿ է ընդունվել երեխա՝ ձեռքի 4 մատների ամպուտացմամբ, դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ ԲԿ մամուլի ծառայությունից։

«Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:
Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:

Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար»,- նշված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ։
Դիտվել է 173239անգամ
Վերջին լուրեր