13 / Նոյեմբեր / 2021 : 09-48

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունից, որում ասվում է․


«Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, այս պահին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:

Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվի ավելի ուշ»:



Դիտվել է 40056անգամ
Վերջին լուրեր