13 / Նոյեմբեր / 2021 : 09-52

Պայթյուն և կրակոցներ Շուշիի անցակետի մոտ. Լաչինի միջանցքը փակ է

Այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Ըստ Times.am-ի տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։

Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր։




Դիտվել է 49413անգամ
Վերջին լուրեր