13 / Նոյեմբեր / 2021 : 10-14

Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի հետո փակված Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը բաց է

«Հարգելի հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է:

Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը:
Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,-այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։

Նշենք, որ ԱՀ ներքին գործերի նախարարությունը այսօր հաղորդագրություն էր տարածել, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ էր։
Դիտվել է 10761անգամ
Վերջին լուրեր