Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Նոյեմբեր / 2021 : 17-13

Շուշիի հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով 2021թ. նոյեմբերի 13-ին, ժամը 07:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

Yelaket.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից, նշելով, որ տարվում է նախաքննություն: Դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի:

Ավելի վաղ, Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողի սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:

Դիտվել է 20677անգամ
Վերջին լուրեր