15 / Նոյեմբեր / 2021 : 10-06

Նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ․ ԱԱԾ


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։
Դիտվել է 10383անգամ
Վերջին լուրեր