15 / Նոյեմբեր / 2021 : 11-16

1000 ԱՄՆ դոլար կտրամադրի Շուշիի մոտակայքում նռնակ նետած Նորայր Միրզոյանին

Արշակ Զաքարյանի «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ պատրաստվում է 1000 ԱՄՆ դոլար տրամադրել Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Նորայր Միրզոյանին:

«Հայոց Ազգային Գվարդիան» 1000 ԱՄՆ դոլար կտրամադրի Նորայր Միրզոյանին (ընտանիքին) և հանդես կգա լրացուցիչ նախաձեռնությամբ: Բոլորիս պարտքն է միայնակ չթողնել պայքարի առաջամարտիկներին»,- գրված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ Միրզոյանի նետած նռնակից 3 ադրբեջանցիներ են վիրավորվել, ռուս խաղաղապահները Միրզոյանին արդեն հանձնել են Արցախի քննչական կոմիտեին:
Դիտվել է 65937անգամ
Վերջին լուրեր