15 / Նոյեմբեր / 2021 : 16-35

COVID-19-ից մահացել է ևս մեկ ծննդկան․ ԱՆ

COVID-19-ից մահացել է ևս մեկ ծննդկան, Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Առողջապահության նախարարությունից։

«Մահացել է 28 տարեկան ծննդկան, ում մոտ հղիության 37-38 շաբաթականում հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, մահացել է հետծննդյան 11-րդ օրը:

Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,- նշված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Դիտվել է 11594անգամ
Վերջին լուրեր