16 / Նոյեմբեր / 2021 : 14-40

Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել․ Հրապարակ

Այս պահին Սյունիքում լարված իրավիճակ է, մեր տեղեկություններով ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։

Տեղեկությունը ՊՆ-ի մեր աղբյուրները հաստատեցին, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չհաջողվեց։ Գրում է Հրապարակը։

6 զինծառայողի գերեվարման մասին են հայտնում նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները, Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։

Քիչ առաջ նաև տեղեկացանք, որ լարված իրավիճակ է Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։

Դիտվել է 383197անգամ
Վերջին լուրեր