Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Նոյեմբեր / 2021 : 15-14

Գորիսում լսվում են կրակոցների ձայները. փոխհրաձգությունը Իշխանասարի ձախ հատվածում է՝ դեպի Սիսիան. Փոխքաղաքապետ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Գորիսում այս պահին լսվում են կրակոցներ՝մանրամասնելով, որ փոխհրաձգությունը մոտավորապես Իշխանասարից դեպի Սիսիան հատվածում է տեղի ունենում։

«Իշխանասարի ձախ հատվածում է՝ դեպի Սիսիան։ Ներկա պահին անգամ Գորիսում լսվում են կրակոցների ձայները, ուրիշ տվյալ չունեմ, փորձում եմ պարզել՝ ինչ է կատարվում»։


Քոչարյանը նաև անդրադարձավ տեղեկություններին, թե ինտենսիվ փոխհրաձգությունը ծավալվում է Սյունիքի մարզի Ծիծեռնաքարի ուղղությամբ:

«Սիսիանի հատվածում ունենք Ծիծեռնաքար։ Իշխանասարի ու Ծիծեռնաքարի բարձունքի հատվածում է, կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, մինչև աչքովս չտեսնեմ»,- ասաց Քոչարյանը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Դիտվել է 39205անգամ
Վերջին լուրեր