16 / Նոյեմբեր / 2021 : 15-31

Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ ՀԺ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,Սյունիքում 13:00-ից սկսած՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող:
Հիշեցնենք, որ քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը:
Դիտվել է 140075անգամ
Վերջին լուրեր