Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Նոյեմբեր / 2021 : 16-02

Դիրքերից մեկի հետ կապը կորել է․ ծնողը տեսանյութում ճանաչել է իր որդուն․ Factor.am

«Factor.am-ի տեղեկություններով՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ընթացող տեղային մարտերի ընթացքում գերեվարված հայ զինծառայողներից մեկին նրա ծնողները ճանաչել են համացանցում շրջանառվող տեսանյութից։ Ընտանիքը հայտնել է, որ զինվորը ծառայում էր N զորամասում, բայց վերջին օրերին նրան տեղափոխել են Սյունիք։ ՊՆ մեր աղբյուրները հայտնում են, որ հայ- ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերից մեկի հետ կապը կորել է։ Նշենք, որ, ըստ ՊՆ հաղորդագրության, ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: Ավելի վաղ armtimes.com-ը հաղորդել է, որ հայկական կողմից կա 10 զոհ եւ վիրավորներ, 6 զինվոր գերեւարվել է։ Մեր ունեցած տեղեկությունները պաշտոնական խողովակներից ճշտելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում․ ՊՆ-ն ու ԳՇ-ն մեր զանգերն անպատասխան են թողնում»,- գրում է Factor.am-ը։

Դիտվել է 108695անգամ
Վերջին լուրեր