16 / Նոյեմբեր / 2021 : 16-06

ՊՆ հայտնում է 4 վիրավորի մասին

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։
Yelaket.am-ըայս մասին տեղեկացավ Պաշտպանության նախարարությունից։
Դիտվել է 29853անգամ
Վերջին լուրեր