16 / Նոյեմբեր / 2021 : 17-08

Թշնամին ունի 15 զոհ և կորցրել է 4 միավոր զրահամեքենա

Ժամը 15:00-ի դրությամբ՝ Հայաստանի արևելյան սահմանագոտում իրավիճակն էապես չի փոխվել։ Տեղական մարտեր են ընթանում հրետանու, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդը կրում է զրահատեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ, գրում է «Արարատ» տելեգրամյան ալիքը։ Վիրավորների և զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։

Այս պահին հայտնի է 4 վիրավորի մասին»,֊ գրում է ալիքը՝ հղում կատարելով ՀՀ ՊՆ մամուլի ծառայությանը։


«Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմից զոհվել է 15 մարդ, հակառակորդը կորցրել է նաև 4 միավոր զրահամեքենա»,֊գրում է «Արարատը»։
Դիտվել է 113690անգամ
Վերջին լուրեր