30 / Ապրիլ / 2020 : 12-42

Ունենք վարակի ռեկորդային թիվ. Արսեն Թորոսյան

Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 2066-ի, բուժվածների՝ 929: Այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ գտնվողների թիվը 1103 է: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Առողջապահության Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ ունեցել ենք 2 մահվան դեպք:

Թորոսյանը նշեց, որ արհեստական շնչառական սարքերի վրա ունենք 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17 քաղաքացի, ծանր՝ 59. «Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում մենք հավանաբար կանցնենք ասիմպտոմ դեպքերում չհոսպիտալացնելու ռազմավարությանը:

Դիտվել է 24000անգամ
Վերջին լուրեր