Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Նոյեմբեր / 2021 : 10-12

Մահացել է Արցախի ԱԱԾ Հադրութի շրջանային բաժնի պետը

Արցախի ԱԱԾ-ն տեղեկացնում է․
Նոյեմբերի 15-ին կյանքից անժամանակ հեռացել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Հադրութի շրջանային բաժնի պետ, գնդապետ Սերգեյ Ալեքսեյի Միրզոյանը:

ԱԱԾ ղեկավարության և անձնակազմի կողմից ցավակցում ու զորակցություն ենք հայտնում Սերգեյ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին։

Սերգեյ Միրզոյանը ծնվել է 1979թ.-ին, Հադրութ քաղաքում:
1996-2007թթ.-ին ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
2007թ.-ին ավարտել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:
2007թ.-ից ծառայում էր ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում:
Ունի մի շարք պետական և գերատեսչական պարգևներ:
2012թ.-ին պարգևատրվել է «Ծովակալ Իսակով», 2015թ.-ին՝ «Մարտական համագործակցության համար», 2016թ.-ին՝ «Մարտական ծառայություն» մեդալներով:
2015թ.-ի հունիսի 1-ից զբաղեցնում էր ԱՀ ԱԱԾ Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնը:
2019թ.-ի օգոստոսի 12-ին պարգևատրվել է «Վահան-2019» շնորհակալագրով՝ հատուկ սահմանային օպերացիայի ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի հետ համագործակցության համար:
2019թ.-ի դեկտեմբերին՝ ԱՀ Նախագահի հրամանագրով Ս. Միրզոյանին շնորհվել է «գնդապետ»-ի զինվորական կոչում:
2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ պահից Սերգեյ Միրզոյանը գտնվում էր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում: Նա արիաբար պայքարել է Հադրութ քաղաքի, Հադրութի շրջանի և Արցախի մյուս բնակավայրերի պաշտպանության համար մղվող մարտերում:
ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2020թ.-ի հոկտեմբերի 13-ին ԱՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Ամուսնացած էր, ունի երկու դուստր։
Դիտվել է 348163անգամ
Վերջին լուրեր