Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Նոյեմբեր / 2021 : 17-31

Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել․ Արմեն Խաչատրյան

Հայաստանի արևելյան սահմանագոտում տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Զինված ուժերը մարտական դիրքեր են հետ վերցրել։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այս պահին հրադադար է։ Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել»,- ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը նպատակահարմար չհամարեց ասել, թե որտեղ ինչ են վերցրել և որ հատվածում ինչ իրավիճակ է։

Հարցին՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է, թե ոչ, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ գրավոր դիմել է, թե ոչ, բայց դիմել է։

Արմեն Խաչատրյանը ևս մեկ անգամ պնդեց՝ միջանցք չի լինելու, և որևէ մեկն ուժով այդ խնդիրը չի կարող լուծել։

Դիտվել է 37589անգամ
Վերջին լուրեր