18 / Նոյեմբեր / 2021 : 09-44

«Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցած պատերազմի ժամանակ մի քայլ անգամ չնահանջեց, մինչև վերջին շունչը կռիվ է մղել»

«Ճանաչեք իրեն,մարդիկ...

Գուրգենն է, ով Սյունիքում տեղի ունեցած պատերազմի ժամանակ մի քայլ անգամ չնահանջեց, մինչև վերջին շունչը կռիվ է մղել։

Գուրգենը տեսնելով, որ պատրոնները վերջացել է, կապ է տվել ասելով.

_պատրոն չունեմ, բայց ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ, հետո նռակով պայթեցրել է իրեն։

Այսօր հերոսի դին մեզ փոխանցելու ժամանակ նույնիսկ թշնամու զինվորներն էին հարգանքով լցված Հերոս Հայ զինվորական Գուրգենի նկատմամբ ։

Գուրգենը դիրքի ավագն էր,պայմանագրային զինծառայող։

Շնորհակալ ենք,հերո՜ս եղբայր...

Երանի պատրոնները չվերջանար...»։
Դիտվել է 57870անգամ
Վերջին լուրեր