18 / Նոյեմբեր / 2021 : 15-56

Իրավիճակը ՀՀ արևելյան սահմանագոտում՝ 14.00-ի դրությամբ

Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել։ Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։ Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։ Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ։
Դիտվել է 40357անգամ
Վերջին լուրեր