Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Նոյեմբեր / 2021 : 16-18

ՊՆ-ն պահեստազորայինների վարժական հավաքներ է նախատեսում. Կներգրավվի մինչեւ 202 քաղաքացի


ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2021թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն, ըստ անհրաժեշտության, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր մինչև 202 քաղաքացի, որոնցից 161-ը` շարքային կազմի, 28-ը` ենթասպայական կազմի, 13-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

ՀՀ առողջապահության նախարարը պետք է ապահովի վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների բուժհետազոտումը ըստ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կթույլատրվի վարժական հավաքներ անցկացնելու ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր:
Դիտվել է 94774անգամ
Վերջին լուրեր