350կմ և ավելի հեռավորությամբ արձակուրդ մեկնող զինծառայողների ծախսերը կփոխհատուցվեն․ Նոր որոշում
ՀՀ տարածքում 350 կմ և ավելի հեռավորությամբ արձակուրդ մեկնող զինծառայողների (ժամկետային և պայմանագրային) տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերը կավելացվեն, քանի որ գործող որոշմամբ սահմանված փոխհատուցման գումարը չի բավարարում զինծառայողի կատարած փաստացի ծախսերը փոխհատուցելու համար։ Համապատասխան որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս որոշումը վերաբերում է նաեւ ոստիկանական զորքերին եւ ԱԱԾ ծառայողներին:
Տոնոյանը պարզաբանեց, որ առաջ, եթե օրինակ ծառայության վայրը Մեղրիում էր, իսկ բնակության վայրը՝ Գյումրիում, փոխհատուցում ստանում էր միայն մինչեւ Երեւան հասնելու համար:
Նա ընդգծեց, որ խոսքը ոչ միայն պայմանագրային, այլեւ ժամկետային զինծառայողների մասին է:
Լրացուցիչ ծախսերի ավելացումը տարեկան կազմում է մոտ 150 մլն դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
Մանրամասները տեսանյութում։