Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Նոյեմբեր / 2021 : 14-28

Սադրանքից առաջ Ադրբեջանը տարածում է իր զինված ուժերի` իբրև թե, առաջխաղացման կադրեր․ Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հնարավոր ռազմական տեղային սադրանքից առաջ Ադրբեջանը լայնորեն տարածում է իր զինված ուժերի իբրև թե առաջխաղացման, անսահման թվով զինվորների հարձակման մասին։ Դա կոչվում է տեղեկատվական ահաբեկչություն հակառակորդ երկրի զորքի ու բնակչության նկատմամբ։
Կարևոր է, մենք էլ իմանանք մի քանի իրողություն.
1. Թշնամու տարածած տեսանյութերում հիմնականում բացակայում է ձայնը, ինչը կասկածելի է և չի բացառվում, որ այդ տեսանյութերում ոչ թե ադրբեջաներեն են խոսում, այլ ուրիշ լեզվով, հետևաբար ոչ թե ադրբեջանցիներ են, այլ մեկ այլ երկրի զինվորականներ մեկ այլ երկրում։
2. Եթե տարածվող տեսանյութերում նույնիսկ ադրբեջանցիներ են, ամենայն հավանականությամբ դրանք նկարահանվել են 2020թ. պատերազմի ժամանակ։
3. Թշնամի երկրի կառավարությունը իր քաղաքացիներին կոչ է արել հեռախոսներով և սոցիալական ցանցերով անընդհատ խուճապ տարածել ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի բնակչության մեջ՝ կոչ անելով լքել բնակավայրերը, քանի որ իրենք գրավելու են ամեն ինչ։
Հետևաբար, սիրելի հայրենակիցներ և զինվորականներ, անտեսեք ադրբեջանական կայքերում ու սոցցանցերում տարածվող տեսանյութերը և մի տարածեք դրանք։ Դուք ոչ միայն դառնում եք թշնամու քարոզչության զոհ, այլև մասնակցում եք այդ քարոզչությանը»։
Դիտվել է 41720անգամ
Վերջին լուրեր