Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Նոյեմբեր / 2021 : 17-55

Երեկ երեկոյան Վերին Շորժայում կրակոցներ են հնչել. ինչպես է անցել վերջին 2 օրը սահմանամերձ բնակավայրերում

ArmDaily.am-ը կապ է հաստատել մի շարք սահմանամերձ բնակավայրեր՝ իմանալու, թե ինչպես է անցել վերջին 2 օրը։
«Երեկ երեկոյան կրակոցներ են լսվել, բայց մերոնք պատասխան կրակով լռեցրել են թշնամուն»,- այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ հավելելով, որ այլ դեպք չի եղել, իսկ բնակչության շրջանում խուճապ չկա։
Սյունիքի մարզի Սիսիանի Իշխանասար վարչական շրջանի ղեկավար Մարատ Պետրոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Իշխանասարում այս գիշեր հանդարտ է եղել։ Նա վստահություն հայտնեց, որ իրավիճակը շարունակելու է հանդարտ մնալ։ «Նոյեմբերի 17-ից հետո շարունակելու է հանդարտ մնալ։ Եկան, փորձեցին, տեսան ատամները չեն դիմանում ամրությանը, հետ քաշվեցին»,-ասաց Պետրոսյանը։ Նա նշեց, որ իրադրությունը հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա հոգսերով են, իսկ տրանսպորտային կապը Սիսիանի հետ նույնկերպ շարունակվում է, ինչպես սովարաբար։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ ՊՆ հաղորդագրությունից հետո մարզում որևէ կրակոց չի լսվել։
«Մարզում հանգիստ վիճակ է, իսկ թե որ գյուղերում են երկու օր առաջ կրակոցներ լսվել՝ չեմ կարող ասել, իմ իրավասությունների մեջ չի մտնում, ճշտեք ՊՆ-ից»,-ասաց Ղալումյանը։
Դիտվել է 12034անգամ
Վերջին լուրեր