20 / Նոյեմբեր / 2021 : 11-39

Ադրբեջանցիները ծանր զինտեխնիկա են կուտակում ՀՀ սահմանների մոտ (տեսանյութ)

Իրանցի լրագրող Խայալ Մուազին Տելեգրամի իր ալիքում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում են ՀՀ սահմանների մոտ կուտակված ադրբեջանական զինտեխնիկան:
«Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որ ադրբեջանական բանակը ծանր զինտեխնիկա է տեղափոխել շփման գոտի»,- գրել է նա:
Միկա Բադալյանը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ Սյունիքի սահմանին հակառակորդի ուժերի կուտակում է նկատվում:«Զրուցել եմ Տավուշում և Վարդենիսում գտնվող տղաների հետ։ Երկու ուղղություններով էլ հաստատվում է, որ հակառակորդի թե՛ տեխնիկան, թե՛ կենդանի ուժը շարունակում է մնալ խիստ ակտիվ»,- ավելի ուշ հավելել է նա:
Դիտվել է 293869անգամ
Վերջին լուրեր