22 / Նոյեմբեր / 2021 : 11-41

Մեքենայում պայթուցիկ է եղել․ զոհվել է հայտնի լրագրող

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նոյեմբերի 20-ին հզոր պայթյուն է որոտացել. այդ մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում ՝ նախագահական պալատի մոտակայքում։ Garowe online-ի տվյալներով ՝ պայթյունի հետևանքով զոհվել է սոմալիացի հայտնի լրագրող Աբդիազիզ Աֆկիրան, որը գլխավորել է «Ռադիո Մոգադիշո» պետական ռադիոկայանը։
Այլ տվյալներով՝ վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում ՝ պետական հեռուստաալիքի ղեկավարը, որի մեքենայում էլ պայթուցիկ սարք է տեղադրված եղել։
Դիտվել է 43562անգամ
Վերջին լուրեր