22 / Նոյեմբեր / 2021 : 12-01

Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Մարմա Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ . « Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը․․․
Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։

Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր <որոշել են , որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…


Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։


Հ․Գ․ Այս իրավական խայտառակության մնացած մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ, համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են
Դիտվել է 23184անգամ
Վերջին լուրեր