23 / Նոյեմբեր / 2021 : 13-26

Ովքեր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը

Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը։ Հաճախ տրվող այս հարցին պատասխանել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան կամ ծանր ալերգաբանական ռեակցիան:
Եթե առաջին դեղաչափից հետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդհանուր ռեակցիա (բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն, մկանացավ, հոդացավ), ապա 2-րդ դեղաչափի ստացումը ցուցված է»։
Դիտվել է 47689անգամ
Վերջին լուրեր