30 / Ապրիլ / 2020 : 15-17

Վարակը փոխանցվել է զոքանչից. Ներքին Սասնաշենում կորոնավիուսով վարակվել է 2 ընտանիք

Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքում կորոնավիրուսի վարակման 6 դեպք կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է համայնքապետ Անդրանիկ Շամոյանը։

Նա ասել է, որ 2 ընտանիքում է դեպքը գրանցվել. «Հիմա մեկուսացված են 2 ընտանիքի անդամներն էլ։ Մի ընտանիքում երեկ է եղել, այսօր մյուս ընտանիքը, ընդհանուր 6 հոգի են։ Հիմա նորից թեստավորման ենք ուղարկել, սպասում ենք թեստերի պատասխաններին»,- պատմել է Շամոյանը։

Համայնքապետը հայտնել է, որ մի ընտանիքում ծննդյան արարողություն է եղել, որին մասնակցել է նաև Ներքին Բազմաբերդի բուժքույրը, որից էլ տարածվել է վիրուսը. «Տղայի ծննդյան արարողությունն էր ապրիլի 24-ին, մասնակցել է նաև իր զոքանչը՝ Ներքին Բազմաբերդի բուժքույրն է ու այդպես տարածվել է»։

Շամոյանը հայտնեց, որ ամբողջ գյուղը ինքնամեկուսացված է. «Միայն ես եմ դրսում այս պահին»։

Դիտվել է 44684անգամ
Վերջին լուրեր