24 / Նոյեմբեր / 2021 : 14-39
Yeremyan projects-ը՝ սննդի թունավորման մասին

Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին շրջանում երևանյան սննդի տարբեր կետերում արձանագրվում են թունավորման մի շարք դեպքեր։ Սույն թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ նման իրավիճակ ստեղծվեց նաև մեր ընկերության «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում։
Հաշվի առնելով սննդային թունավորումների կրկնվող օրինաչափությունները, հնարավոր զարգացումները կանխարգելելու նպատակով՝ մեր ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս են բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։
Մենք անվտանգ, որակյալ սննդի մատուցման և ռեստորաններում միայն թարմ ու բարձրորակ մթերքներ օգտագործելու ջատագովն ենք։ Մեր ռեստորանների հյուրերն ու մեր ծառայություններից օգտվողները շատ լավ գիտեն, որ բարձրորակ մթերքներով աշխատելը «Երեմյան Փրոջեքթսի» համար եղել է, կա ու կմնա գերակա սկզբունք։ Ուստի, ինքներս ավելի քան շահագրգռված ենք առաջինն իմանալու դեպքի պատճառներն ու հանգամանքները, մենք ակտիվ ներգրավված ենք լաբորատոր հետազոտությունների ամբողջ գործընթացում և հետամուտ ենք լինելու բոլոր խնդիրների բացահայտմանն ու հետևողական լուծմանը։ Այս պահին էլ «Երեմյան Փրոջեքթսը» սերտորեն համագործակցում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ՝ իրականացնելով լաբորատոր անհրաժեշտ փորձաքննությունները։
Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն առաջնային են մեզ համար. մենք բոլոր տուժած քաղաքացիների կողքին ենք և ցուցաբերում ենք անհրաժեշտ աջակցություն։ «Երեմյան Փրոջեքթսի» ամբողջ թիմի անունից նրանց մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
Ստուգումների արդյունքներն արդեն հայտնի կլինեն մոտ օրերս, և իմանալուն պես՝ կներկայացնենք հանրությանը։ Իսկ մինչ դա խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից, թեմայի անհարկի շահարկումներից և մեկնաբանություններից, մրցակցային կեղտոտ խաղերից, որոնք կարող են վնասել «Երեմյան Փրոջեքթսի»՝ երկար տարիների արդար ու բարեխիղճ աշխատանքով ձեռք բերված բարի համբավը։
Դիտվել է
7181անգամ
Դիտեք նաև
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...