25 / Նոյեմբեր / 2021 : 09-18

Արարատ Միրզոյանը Փարիզ գործուղման է գնացել տիկնոջ հետ․մանրամասներ

Նախարարի կինն օրեր առաջ ընդգրկված է եղել Արարատ Միրզոյանի՝ Փարիզ և Բրյուսել կատարած աշխատանքային այցերի պատվիրակության կազմում: Ավելին, նախարարի կնոջ գերծանր ուղեբեռի պատճառով օդանավակայանում հայկական պատվիրակությունը խիստ ամոթալի վիճակում է հայտնվել: Այս մասին գրում է Yerevan Today-ըԸստ աղբյուրի` Միրզոյանի կնոջ ուղեբեռը ավիատոմսով նախատեսվածից շատ ավելի ծանր է եղել, ու որպեսզի լրացուցիչ քաշի համար Արարատ Միրզոյանն իր գրպանից չվճարի՝ պատվիրակությունից կապ են հաստատել Երևան, ու նախարարության աշխատակազմին հանձնարարվել է լրացուցիչ փաստաթղթավորում անել ու «լուծել նաև նախարարի կնոջ բագաժի քաշի ֆինանսական խնդիրը»:Այս ամբողջ տեղեկատվությունը խնդրեցինք հերքել կամ հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին. Չհերքեց. փոխարենը պարզաբանումերի համար խոսնակը գրավոր հարցում պահանջեց: Ուղարկեցինք:Նշենք, սա առաջին դեպքը չէ, երբ Արարատ Միրզոյանի կինը նրան ուղեկցում է գործնական այցերի ժամանակ:
Դիտվել է 19607անգամ
Վերջին լուրեր