25 / Նոյեմբեր / 2021 : 17-16

Պատերազմի հավանականությունը մեծ է. Տիրան Խաչատրյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը չի բացառում, որ Սյունիքում կարող է կրկնվել Արցախի ճակատագիրը, հաղորդում է Armlur.am-ը:

Դիտարկմանը, թե կարո՞ղ է նման բան լինել, նա արձագանքեց. «Կարող է: Եթե համապատասխան կազմակերպում չիրականացվի անվտանգության ապահովման, բանակի ուժեղացման, անհրաժեշտ խնդիրների կատարման, ունարկությունների մեծացման հետ կապված, պատերազմի հավանականությունը շատ մեծ է»:

Նրա խոսքով, վերջին մեկ տարում այդ ամենին ուղղված որոշակի աշխատանքներ կատարվել են, բայց դա միանշանակ բավարար չէ. «Մենք պետք է ցույց տանք, որ ուժեղ ենք, համապատասխան հակահարված կամ անդրադարձում ինչ-որ քայլերի ունակ ենք իրականացնելու: Եթե դա չիրականացվեց, միանշանակ շարունակությունը անցանկալի կլինի»,-ընդգծեց գեներալը:

Հարցին, թե Ադրբեջանը կստանա՞ իր համար այդքան ցանկալի միջանցքը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»:
Դիտվել է 39495անգամ
Վերջին լուրեր