Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Նոյեմբեր / 2021 : 16-23

«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր, որոնք չեն լինում առանց զոհերի»․ Պուտինը՝ Ալիեւին

Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում Լեռնային Ղարաբաղում, ակտիվորեն աշխատում է հրադադարի ռեժիմի վերահսկման հարցով ռուս-թուրքական կենտրոնը։ Այս մասին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երկկողմ հանդիպման սկզբում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ քիչ անց նրանց կմիանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում իրավիճակի քննարկման համար։ «Ցավոք, կան խնդիրներ, կան միջադեպեր... Ցավոք, առանց զոհերի դեռ չի լինում, սակայն հենց դրա համար ենք մենք հավաքվել, որպեսզի տեսնենք՝ ինչ է արվել եւ ինչ պետք է անել, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն եւ ստեղծվեն պայմաններ իրավիճակը հանդարտեցնելու եւ այնպիսի որակի պայմաններ ստեղծելու համար, որոնք տարածաշրջանի մարդկանց ապրելու, իսկ երկրներին՝ զարգանալու հնարավորություն կտան»,-ասել է Պուտինը։
Դիտվել է 22017անգամ
Վերջին լուրեր