28 / Նոյեմբեր / 2021 : 10-05
Նոյեմբերի 28-ի աստղագուշակ
Խոյ. Բոլոր հարցերը չէ որ լուծված են, սակայն գերադասում եք չկենտրոնանալ դրանց վրա և առաջ շարժվել: Հիշեք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Հեշտությամբ ձեռքբերումներ են ունենում միայն նրանք, ովքեր այլ միջոցներ են կիրառում, խուսափում են բացահայտ բախումներից, խորամանկության են դիմում:
Ցուլ. Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի:Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով:
Երկվորյակ. Ճիշտ ժամանակին գործի կանցնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոնք շահութաբեր կլինեն: Ձեզ հակառակը համոզելու, գործից շեղելու, խանգարելու բոլոր փորձերը ապարդյուն են: Հրաշալի օր է հին գործնական հարաբերությունները վերականգնելու, նախկին աշխատանքին վերադառնալու համար: Կհանդիպեք մարդկանց, ում հետ ժամանկին ընդհանուր գործնական շահեր եք ունեցել:
Խեցգետին. Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը՝ կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից:
Առյուծ. Սուր զգացողություններ եք ուզում, և այդ ցանկությունը կարող է ձեզ չմտածված քայլերի դրդել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք: Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար:
Կույս. Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր, կարևոր հարցերում, բազմիցս աջակցել են ձեզ: Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար:
Կշեռք. Ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք այն մասին, թե որքան կարևոր է զգույշ և շրջահայաց լինել, հատկապես, եթե խոսքը գնում է աշխատանքի մասին: Մասնագիտական ոլորտում որոշ խճճված իրավիճակներ կստեղծվեն: Ճիշտ որոշումներ կայացնել հեշտ չի լինի, սակայն ձեր կենսափորձի շնորհիվ կկարողանաք լուծումներ գտնել:
Կարիճ. Հնարավորություն կունենաք կարևոր հաղթանակներ տանել, մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հասնել, իսկ անձնական կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Ձեզնից կպահանջվի ուշադիրր լինել ներքին ձայնի հուշումներին, հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին: Կենսական ներուժը բարձր է:
Աղեղնավոր. Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդկ պատկերացում անգամ չունեն: Պատահական չէ, որ շատերը կզարմանան, ոմանք էլ պարզապես կհիանան ձեզնով:Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան:
Այծեղջյուր. Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Մի վախեցեք մասնագիտական փորձերից: Կարող եք խախտել ընդունված կանոնները և վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչներն այսօր կարող են արմատական փոփոխություններ կատարել թե՛ անձնական և թե՛ գործնական հարաբերություններում:
Ջրհոս. Անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ, և ինչպես կդասավորվեն հանգամանքները՝ վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում: Ծրագրերը փոխել չարժե:Կարող եք նոր համախոհներ գտնել: Նոր բացահայտումներ կանեք, գործի վերաբերյալ շատ կարևոր ինֆորմացիա կստանաք: Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում:
Ձկներ.Ստիպված կլինեք շատ աշխատել: Ահռելի ջանքեր կպահանջվեն նշանի այն ներկայացուցիչներից, որոնց հետաքրքրությունները հիմնականում կապված են մասնագիտական ոլորտի հետ: Վերջիններս կհաղթահարեն բազմաթիվ խոչընդոտներ, գործի բերումով ստիպված կլինեն շփվել տհաճ մարդկաննց հետ: Ֆինանսական կորուստներ կրելու հավանականությունը մեծ է:Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է:
Դիտվել է
56834անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը
Խոյ։ Այսօր դուք բավական հաջող կարգավորում եք ձեր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև...
05 / Ապրիլ / 2020
Առյուծներն այսօր սովորականից ավելի լուրջ են տրամադրված․ ապրիլի 5-ի աստղագուշակը
Խոյ. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք,...
30 / Մարտ / 2020
Ինչպիսի սեքս են նախընտրում տղաներն ըստ հորոսկոպի նշանի
Խոյ
Խոյերը սիրում են դիմադրելու տարրերով կրքոտ սեքս: Ուստի որպես կանոն լավագույն սեքսը միշտ ունենում են զուգընկերուհու հետ բուռն վեճից հետո: Էրոգեն գոտիներն են ականջներն ու գլուխը:
Ցուլ
Զգայուն...
31 / Մարտ / 2020
Կենդանակերպի երեք նշան, որոնց բախտը չի բերում սիրո հարցում
Աստղաբանները համոզված են, որ կարող են բացատրել, թե ինչու է որոշ մարդկանց մոտ անձնական կյանքում ամեն բան լավ դասավորվում, իսկ մյուսները անհաջողությունը անհաջողության վրա են ունենում։
Նրանք երեք...
28 / Մարտ / 2020
Մարտի 28-ի աստղագուշակ
Խոյ. Այս օրը ձեզ կհիշեցնի դպրոցական քննություն եւ հետագա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը կարող է կախված լինել այն հանգամանքից, թե որքանով եք կարողացել հանձնել այն: Ուշադիր եղեք...
30 / Մարտ / 2020
Մարտի 30-ի աստղագուշակ
Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա,...
01 / Ապրիլ / 2020
Կույսերին իրադարձություններով և միջադեպերով լի օր է սպասվում․ ապրիլի 1-ի աստղագուշակը
Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։...
02 / Ապրիլ / 2020
Կույսեր, այսօր պետք կլինի շատ ջանք թափել․ ապրիլի 2-ի աստղագուշակը
Խոյ։ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք,...