Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Նոյեմբեր / 2021 : 11-04

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Մոսկվայում 73 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին, հայտնում է «Իզվեստիա» թերթը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Գրադսկին մահացել է գիշերը ժամը երկուսին, հիվանդանոցում, որտեղ նախօրեին շտապ հոսպիտալացվել էր ինսուլտի կասկածով և վատառողջության գանգատներով։ Երաժիշտի առողջական վիճակը վատացել է COVID-19-ով վարակվելուց հետո։


Գրադսկին ծնվել է 1949 թվականին Չելյաբինսկի շրջանի Կոպեյսկ քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Գնեսինների երաժշտամանկավարժական ինստիտուտը (այսօր՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա)՝ վոկալ մասնագիտությամբ։ 1975 - 1976 թվականներին կոմպոզիտորություն է սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում։
1970-ականներից նա զբաղվում է սոլո կարիերայով, ինչպես նաև մասնակցել է բազմաթիվ երաժշտական նախագծերի։ Երաժշտի դիսկոգրաֆիան պարունակում է ավելի քան չորս տասնյակ ալբոմներ:


Գրադսկին ավելի քան 40 գեղարվեստական ֆիլմերի, մի քանի տասնյակ վավերագրական և մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ է։ 1997 թվականին արժանացել է «ՌԴ վաստակավոր արտիստ» կոչմանը, եղել է Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր։
Դիտվել է 43789անգամ
Վերջին լուրեր