Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Նոյեմբեր / 2021 : 19-13

Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղրիմը դարձել է ռուսական

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղրիմը դարձել է ռուսական` թերակղզում հանրաքվե անցկացնելուց հետո, հաղորդում է MK.ru-ն։

«Մենք բոլորս հասկացանք, որ Ղրիմը դե ֆակտո ռուսական Ղրիմ է: Հանրաքվեից հետո և դե յուրե Ղրիմը դարձավ ռուսական»,- նշել է Բելառուսի ղեկավարը։

Նա հավելել է, որ այժմ ռուսական կողմից ակնկալում է Ղրիմ այցելելու հրավեր՝ կոնկրետ ժամկետներով։

Լուկաշենկոյի խոսքով՝ իր այցը Ղրիմ կնշանակի թերակղզին Ռուսաստանի կազմում ճանաչել:
Դիտվել է 11075անգամ
Վերջին լուրեր