01 / Դեկտեմբեր / 2021 : 11-07

Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից 43 մահվան դեպք է արձանագրվել

COVID-19. Դեկտեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

✓ 502 նոր դեպք
✓ 7279 թեստավորում
✓ 590 առողջացած
✓43 մահվան դեպք:


Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339020 դեպք, որոնցից 317765 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1447 է:

Ընդհանուր կատարվել է 2 373 959 թեստավորում:
Դիտվել է 5956անգամ
Վերջին լուրեր