01 / Դեկտեմբեր / 2021 : 18-02
ՌԴ-ն ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով. Լավրովը` «թյուրքական աշխարհի քարտեզի» մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրված «թյուրքական աշխարհի քարտեզին», որում ընդգրկվել է Ռուսաստանի հարավային հատվածները, Արևմտյան Սիբիրը և այլ երկրների տարածքները:
Դաշնության խորհրդի նիստում Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբե գույներով՝«ցեղակիցների» բնակության վայրին համապատասխան, և այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները:
«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապը պահպանելու մեջ: Եվ մենք ևս ունենք այդպիսի տարածք մեր ցեղակիցների և մեր հայրենակիցների, մենք նույնպես կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով՝ նրանց տալով տարբեր տոնայնություն: Դա, առաջին հերթին, ողջ հետխորհրդային տարածքն է, դա, իհարկե, ԽՍՀՄ ժողովուրդները ներկայացնող մեր հայրենակիցների հսկայական քանակն է Գերմանիայում, Եվրոպայի այլ երկրներում, Իսրայելում,ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում» - ասել է Լավրովը:
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ թուրքական աշխարհի քարտեզի վրա, որը նվիրել են Էրդողանին, չկա մեծ կարմիր աստղ թուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ալթայ երկրամասում:
Դիտվել է
15308անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...