Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Դեկտեմբեր / 2021 : 12-20

«Հաղորդագրություն եմ ուղարկել ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը». Քոչարյանը՝ Սեյրան Օհանյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախկինում և ընդհանրապես բանակում եղած կոռուպցիայի, դրա վերացման ուղղությամբ իմ կողմից արված հայատարարություններից, բերված օրինակներից (այդ թվում Վահագնի թաղամասում տարիներ շարունակ կառուցվող առանձնատունը), ինչպես նաև մամուլում այդ օրինակների շուրջ ծավալված քննարկումներից հետո, Սեյրան Օհանյանի տիկինը շարունակաբար անհասկանալի ակտիվություն է ցուցաբերում:

Վերջինիս կողմից երեկ արված հրապարակումից հետո մեդիայում լուրեր տարածվեցին, իբրև թե ես նրան լրատվականներից մեկով անոնիմ պատասխանել եմ: Այս կապակցությամբ նշեմ, որ վերոնշյալ տիկնոջ բովանդակազուրկ գրառումները դուրս են իմ հետաքրքրությունների շրջանակից, հետևաբար՝ անպատասխան են մնալու:

Այնուամենայնիվ, հաղորդագրություն եմ ուղարկել նրա ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը և սաստել նրա այդօրինակ դրսևորումները»,- գրել է Քոչարյանը:
Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը հետևյալ գրառումն էր կատարել․

«Մի րոպե մի բան ասեմ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ անդրանիկ քոչարյանին:

Ժողովուրդը և հատկապես ես «հիացած» ենք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստեղծագործելու ձեր ֆանտաստիկ ունակություններով, եւ թերևս համեմատելի եք ֆրանսիացի ֆանտաստ գրող Իվ Գանդոնի հետ: Իսկ ոմանք էլ՝ հատկապես դատախազներ, դատավորներ, իրավագետներ, փաստաբաններ, գտնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իմ ընտանիքի դեմ ձեր հայտարարությունները ավելի շատ պոետիկ են եւ իրենց նրբերանգներով հիշեցնում են գերմանացի հանճարեղ պոետ Վ.Գյոթեին:
Ինչևէ:
ՀԳ․ Ձեզ անհայտ ֆրանսիացին, որն, ի դեպ, հայտնի դիվանագետ է, կինը՝ avocate de droit international, շուտով կլինի Երևանում:
Ունի 2 զավակ եւ 5 թոռ, որոնք իրենց հոր սեփականության ժառանգորդներն են»,- գրել է Ռուզաննա Խաչատրյանը։
Դիտվել է 37212անգամ
Վերջին լուրեր