02 / Դեկտեմբեր / 2021 : 14-13

«Ռեստորանները պետք է պահպանեն սահմանված կանոնները, հակառակ դեպքում կան սանկցիաներ». Անահիտ Ավանեսյան

«Եթե սահմանափակող միջոցառումներ չկիրառենք, ապա շատ ավելի վատ իրավիճակ կունենանք». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով հունվարի 1-ից նախատեսվող սահմանափակումների դեմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքներին, Անահիտ Ավանեսյանն ընդգծեց.

«Ռեստորանները սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանեն, հակառակ դեպքում կան սանկցիաներ։ Եթե ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, հասկանում ենք, որ այն անդրադառնում է բոլորիս վրա։ Ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն է տալիս պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը, ինչպես նաև տնտեսությունը»,-նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից սննդի, ժամանցի և մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստված լինելու կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում։

Դիտվել է 6811անգամ
Վերջին լուրեր